Logo

«Արսենալը» հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով

21:48 / 18.12.2022• ՍՊՈՐՏ
null

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է Sportskeeda-ն:

«Արսենալը» 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված միակ եվրոպական ակումբն է: Անգլիական ակումբը վնասվածք ստացած բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշին փոխարինողին է փնտրում, ընտրությունը կանգ է առել այս տարբերակի վրա:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կփորձի համոզել պորտուգալացուն մինչև մրցաշրջանի ավարտը միանալ թիմին: «Զինագործները» չեն կարող կրկնել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» շռայլ առաջարկը, սակայն կարծում են, որ կկարողանան պայմանավորվել տեղափոխության հարցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ Նասրը» պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո Պորտուգալիայի հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ