Logo

«Արսենալը» հայտարարել է, որ ամբողջությամբ աջակցում է Միկել Արտետային

18:28 / 05.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ակումբի ամբողջական աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետային «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից (0-1) հետո մրցավարության վերաբերյալ արած մեկնաբանության հարցում:

«Այդպիսի գոլի արձանագրումը խայտառակություն եմ համարում»,- խաղից հետո ասել էր Արտետան՝ մեկնաբանելով հանդիպման միակ գոլը, որը խփել էր Էնթոնի Գորդոնը:

««Արսենալ» ֆուտբոլային ակումբն ամբողջ սրտով աջակցում է Միկել Արտետային «Նյուքասլի» դեմ խաղում անընդունելի ու սխալ մրցավարության վերաբերյալ արած մեկնաբանությունների հարցում:

Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է՝ լավագույն խաղացողներով, մարզիչներով ու երկրպագուներով: Պրեմիեր լիգան արժանի է ավելիին: PGMOL-ը շտապ պետք է անդրադառնա պաշտոնավարման չափանիշներին: Մենք աջակցում ենք կառույցի ղեկավար Հովարդ Ուեբի շարունակական ջանքերին և կողջունենք համաշխարհային մակարդակի մրցավարական չափանիշներին հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Նյուքասլ» - «Արսենալ» խաղի միակ գոլի դրվագում VAR-ը միաժամանակ ստուգում էր կանոնների 3 հնարավոր խախտում. ստուգվում էր՝ արդյոք գնդակը հատե՞լ էր դիմային գիծը մինչև նախագոլային փոխանցումը, գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը խախտե՞լ էր կանոնները մրցակցի հետ պայքարում և գոլային դրվագում կա՞ր խաղից դուրս վիճակ: Մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականը երեք դրվագները ստուգելուց հետո ոչ մի խախտում չէր հայտնաբերել և հորդորել էր արձանագրել դարպասի գրավումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ