Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ:
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ևս մեկ գոլ խփեց ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան:
Լոնդոնյան ակումբը 9 միավորով ԱՊԼ-ի առաջատարն է, «Բորնմութը» 3 միավորով 14-րդն է:
4-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթսում» մրցելու է Չեմպիոնշիփի հաղթող «Ֆուլհեմի» հետ, «Բորնմութը» հյուրընկալվելու է «Լիվերպուլին»:
ԱՊL, 3-րդ տուր
«Բորնմութ» - «Արսենալ»՝ 0-3
Մարտին Էդեգոր, 5, 11, Ուիլյամ Սալիբա, 54


