Logo

«Արսենալը» հաստատել է Էզեի տրանսֆերը

20:12 / 23.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է Անգլիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Էբերեչի Էզեի տրանսֆերի մասին:

«Արսենալը» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական «Քրիստալ Փելասին» վճարել է 69,25 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երկարաժամկետ պայմանագիր:

«Նրա անցած ճանապարհը, նրա մտածելակերպը և նկրտումները հենց այն են, ինչ մենք ուզում ենք մեր թիմում, և մեզ դուր է գալիս, թե որքան շատ բան է նշանակում նրա և նրա ընտանիքի համար մեր ակումբին միանալը։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Էբերեչիի հետ աշխատանքին»,- ասել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:

«Արսենալի» սան Էբերեչի Էզեն լոնդոնյան թիմում կխաղա «10» համարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ