Logo

«Արսենալը» հաղթեց և վերադարձավ առաջին տեղ, «Լիվերպուլը» ևս 3 միավոր վաստակեց

20:52 / 27.12.2025• Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընդունեց «Բրայթոնին» և հաղթեց 2-1 հաշվով: Վճռորոշ եղավ Ժորժինյո Ռյուտերի ինքնագոլը:

Զուգահեռ ընթացած խաղում գործող չեմպիոն «Լիվերպուլն» «Էնֆիլդում» 2-1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: «Լիվերպուլի» կազմում իր առաջին գոլը խփեց Ֆլորիան Վիրցը: Տանտերերից այս խաղում գոլ խփեց նաև Ռայան Գրավենբերխը:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 42 միավորով վերադարձավ առաջին տեղ, երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 2 միավորով: Ժամեր առաջ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ էր կորզել «Նոթինգհեմ Ֆորեսթից»: «Լիվերպուլը» 32 միավորով բարձրացավ 4-րդ տեղ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Արսենալ» - «Բրայթոն»` 2-1

Մարտին Էդեգոր, 14, Ժորժինյո Ռյուտեր, 52 (ինքնագոլ) - Դիոգո Գոմես, 64

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»` 2-1

Ռայան Գրավենբերխ, 41, Ֆլորիան Վիրց, 42 - Սանտիագո Բուենո, 51

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ