Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում տանը 2-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Գոլ խփեցին Դեկլան Ռայսն ու Բուկայո Սական:
Զուգահեռ ընթացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»: Գոլ խփեցին Բենյամին Շեշկոն և Մեյսոն Մաունթը:
Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» 16 միավորով բարձրացավ առաջին տեղ, մեկ խաղ քիչ անցկացրած գործող չեմպիոն «Լիվերպուլին» գերազանցում է մեկ միավորով: «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Սանդեռլենդը» 11 միավորով 6-րդն է, «Վեսթ Հեմը»` 4 միավորով 19-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Արսենալ» - «Վեսթ Հեմ»` 2-0
Դեկլան Ռայս, 38, Բուկայո Սակա, 67 (11մ)
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդեռլենդ»` 2-0
Մեյսոն Մաունթ, 8, Բենյամին Շեշկո, 31
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


