Logo

«Արսենալը» հաղթեց և բարձրացավ երկրորդ տեղ

02:06 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընդունեց «Իփսվիչ Թաունին» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 23-րդ րոպեին բելգիացի վինգեր Լեանդրո Տրոսարի ասիստից հետո խփեց գերմանացի հարձակվող Կայ Հավերցը:

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 36 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, 6 միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին», որը 17 խաղ է անցկացրել: «Իփսվիչ Թաունը» 12 միավորով 19-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Արսենալ» - «Իփսվիչ Թաուն»` 1-0 

Կայ Հավերց, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ