Logo

«Արսենալը» հաղթեց «Չելսիին», «Տոտենհեմը» պարտվեց «Ֆուլհեմին»

19:23 / 16.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» լոնդոնյան դերբիում 1-0 հաշվով հաղթեց «Չելիին»։

Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն։

«Զինագործները» 58 միավորով երկրորդ տեղում են և առաջատար «Լիվերպուլից» հետ են 12 միավորով։ «Չելսին» չորրորդն է և ունի 49 միավոր։

Լոնդոնյան մեկ այլ դերբիում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։

«Ֆուլհեմը» 45 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, իսկ «Տոտենհեմը» 34 միավորով 13-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»` 1-0 (տեսանյութ)

Միկել Մերինո, 20

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»` 2-0 (տեսանյութ)

Ռոդրիգո Մունիս, 78, Ռայան Սեսենյոն, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ