Եվրոպա լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական:
«Արսենալը» 12 միավորով գլխավորում է A խումբը և ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: ՊՍՎ-ն 7 միավորով երկրորդ տեղում է: Նորվեգական «Բուդյո Գլիմտն» ունի 4 միավոր, իսկ շվեյցարական «Ցյուրիխը» կրել է 4 պարտություն:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբերի հաղթողները փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը՝ 1/16 եզրափակիչից:
Եվրոպա լիգա, A խումբ, 2-րդ տուրից հետաձգված խաղ
«Արսենալ» - ՊՍՎ՝ 1-0
Գրանիտ Ջակա, 71