Logo

«Արսենալը» չհաղթեց. «Լիվերպուլը» կարող է առավելությունը հասցնել 14 միավորի

17:29 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Էվերթոնի» հետ:

Միկել Արտետայի թիմից հաշիվը բացեց Լեանդրո Տրոսարը, տանտերերից պատասխանեց Իլիման Նդիայեն:

«Արսենալը» 62 միավորով երկրորդն է, 11 միավորով է հետ առաջատար «Լիվերպուլից», որն այս տուրում կմրցի «Ֆուլհեմի» դեմ: «Էվերթոնը» 35 միավորով 14-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Էվերթոն» - «Արսենալ»` 1-1 (տեսանյութ)

Իլիման Նդիայե, 49 (11մ)  - Լեանդրո Տրոսար, 34

Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ