Logo

«Արսենալը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել «Ռեալի» ֆուտբոլիստին

11:32 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում, գրում է Goal.com-ը։

Անգլիական գրանդը ցանկանում է ձմեռային տրանսֆերտային պատուհանի ժամանակ վարձավճարով ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին:

«Զինագործները» մտադիր են կրկնել նորվեգացի կիսապաշտպան Մարտեն Էդեգորի տրանսֆերի սցենարը:

«Արսենալի» ավագը նույնպես ժամանակին «Ռեալից» վարձավճարով էր տեղափոխվել Լոնդոն, իսկ հետո կողմերը ձևակերպել էին ամբողջական տրանսֆերը:

Արդա Գյուլերն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ