Logo

«Արսենալը» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդի» տպավորիչ «քամբեքը»

20:02 / 26.08.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 2-2 հաշվով ավարտեց «Ֆուլհեմի» դեմ տնային հանդիպումը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ։

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղի չորրորդ րոպեին պարտվում էր 0-2 հաշվով, բայց կարողացավ «քամբեք» կատարել դանիացի Կրիստիան Էրիկսենի, բրազիլացի Կազեմիրոյի ու պորտուգալացի Բրունու Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ։

«Արսենալն» արագ գոլ բաց թողնելուց հետո երկրորդ խաղակեսում 3 րոպեում երկու գոլ խփեց ու առաջ անցավ հաշվի մեջ, սակայն վերջնամասում բաց թողեց հաղթանակը։

Միկել Արտետայի գլխավորած թիմը 7 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին», իսկ մանչեսթերցիներն ունեն 6 միավոր ու բաժանում են 3-5-րդ տեղերը։

Անգլիայի առաջնություն, 3-րդ տուր

«Արսենալ» -   «Ֆուլհեմ»՝ 2-2

Բուկայո Սակա, 70 (11մ), Էդի Նկետիա, 73 – Անդրեաս Պերեյրա, 1, Ժոաու Պալինիա, 87

Հեռացում՝ Կալվին Բեսի, 83 («Ֆուլհեմ»)

«Մանչեսթե Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3-2

Կրիստիան Էրիկսեն, 17, Կազեմիրո, 52, Բրունու Ֆերնանդեշ, 76 (11մ) – Տայվո Անտոնի, 2, Ուիլի Բոլի, 4

Հեռացում՝ Ջո Ուորալ, 67 («Նոթինգեմ Ֆորեսթ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ