Logo

«Արսենալը» բաց թողեց հաղթանակն ու գոլառատ ոչ-ոքի գրանցեց

00:58 / 24.04.2025• Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Քրիստալ Փելասի» դեմ խաղում` 2-2։

«Զինագործները» երկու անգամ առաջ էին հաշվի մեջ, սակայն 83-րդ րոպեին բաց թողեցին հաղթանակը։

Միկել Արտետայի գլխավորած թիմը 67 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլը», որն ունի 67 միավոր, ապրիլի 27-ին «Տոտենհեմի» դեմ խաղում նույնիսկ ոչ-ոքի գրանցելու դեպքում կդառնա Անգլիայի 20-ակի չեմպիոն։ «Քրիստալ Փելասը» 45 միավորով 12-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Արսենալ» - «Քրիստալ Փելաս» ` 2-2 (տեսանյութ)

Յակուբ Կիվիոր, 3, Լեանդրո Տրոսարդ, 42 - Էբերեչի Էզե, 27, Ժան-Ֆիլիպ Մատետա, 83

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ