Logo

«Արսենալը» 8 րոպեում բաց թողեց երկու գնդակի առավելությունը

23:37 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում ընդունեց «Ասթոն Վիլային» և բաց թողեց երկու գնդակի առավելությունը` 2-2:

Մինչև 60-րդ րոպեն Միկել Արտետայի գլխավորած թիմը վինգեր Գաբրիել Մարտինելիի և հարձակվող Կայ Հավերցի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն 8 րոպեում բաց թողեց երկու գնդակ:

«Արսենալը» 44 միավորով երկրորդն է, առաջատար «Լիվերպուլին» զիջում է 6 միավորով: Առնե Սլոթի թիմը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Ասթոն Վիլան» 36 միավորով 7-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Արսենալ» - «Ասթոն Վիլա»` 2-2 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 35, Կայ Հավերց, 55 - Յուրի Թիլեմանս, 60, Օլի Ուոթկինս, 68

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ