Լոնդոնի «Արսենալը» նախորդ տարվա համեմատ 52 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս է կրել, հայտնում է The Telegraph-ը:
Նման մեծ կորուստն առաջին հերթին կապված է կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեի հետ: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը լոնդոնյան գրանդը 72 միլիոնով ձեռք էր բերել 2019-ին: Պեպեի հետ ակումբը պայմանագիր էր ստորագրել մինչև 2024 թվականը:
Ամբողջական գործարքը ձևակերպելու համար «Արսենալը» 100 միլիոն ֆունտից ավելի էր ծախսել: Հաշվարկները ներառում են նաև ֆուտբոլիստի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Նիկոլյա Պեպեի հետ պայմանագիրը խզել էր նախորդ տարվա սեպտեմբերին: Չնայած դրան, կոտդիվուարցին շարունակում էր մնալ անգլիական ակումբի ֆինանսական հաշվեկշռում:
Հաշվետվությունից պարզ է դարձել նաև, որ «Արսենալի» շահույթը 2021-22 մրցաշրջանի համեմատ 369.1 միլիոնից հասել է 464.6 միլիոն ֆունտի:


