«Արսենալը» բանակցում է «Ռեալի» հետ կիսապաշտպան Մարտին Էդեգորի տեղափոխության շուրջ:
«Սերուցքայինները» ցանկանում են վաճառել ֆուտբոլիստին, բայց պահպանել հետադարձ հետգնման իրավունքը։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 50 մլն եվրո ստանալ 22-ամյա նորվեգացու համար:
«Արսենալը» Էդեգորի տրանսֆերի համար պատրաստ է առաջարկել 30 մլն եվրո, հաղորդում Է ABC-ն ։ «Զինագործները» դիտարկում են նաև ֆուտբոլիստի վարձակալության հնարավորությունը։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը Էդեգորը վարձավճարով անցկացրել է հենց լոնդոնյան ակումբում։ Պրեմիեր լիգայի 14 խաղերում նա դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

