Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լիվերպուլի «Էվերթոնի» նկատմամբ։
Լոնդոնյան ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը, որն առաջին խաղակեսում փոխարինել էր վնասվածք ստացած Գաբրիել Մարտինելիին։
Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր ու հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին»։ «Էվերթոնը» 1 միավորով 18-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Էվերթոն» - «Արսենալ»՝ 0-1
Լեանդրո Տրոսարդ, 69
«Բորնմութ» - «Չելսի»՝ 0-0


