Logo

«Արսենալը» 10 ֆուտբոլիստով պարտվեց արտագնա խաղում

22:36 / 19.10.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց «Բորնմուտին»:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 30-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Վիլյամ Սալիբան:

«Բորնմուտի» գոլերը խփեցին կիսապաշտպաններ, շոտլանդացի Ռայան Քրիստին և նիդերլանդցի Ջասթին Կլյուվերտը:

«Արսենալը» 17 միավորով մնաց երրորդ տեղում, «Բորնմուտը» 11 միավորով 10-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Բորնմուտ» - «Արսենալ»` 2-0 

Ռայան Քրիստի, 70, Ջասթին Կլյուվերտ, 79 (11մ)

Հեռացում` Վիլյամ Սալիբա, 30 («Արսենալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ