Logo

«Արսենալն» ընտրություն է կատարում 2 հարձակվողի միջև

17:39 / 29.01.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» հրաժարվել է «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոյին ձեռք բերելու մտքից, գրում է ESPN-ը:

Այս մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստին թույլ չեն տա հեռանալ ակումբից՝ չնայած նրա բարձր տրանսֆերային արժեքին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Արսենալը» հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ է դիտարկում:

Արդեն հիմա՝ հունվարին, «Զինագործները» հետաքրքրված են «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունյայի և «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով:

Այդուհանդերձ, «Վուլվզը» մտադիր չէ բաժանվել բրազիլացի հարձակվողից, իսկ ահա Նիկոյի հրաժարագինը 60 միլիոն եվրո է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ