Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացել է ընկերական հանդիպում Լոնդոնի «Արսենալի» ու ֆրանսիական «Լիոնի» միջև: «Զինագործները» հաղթել են 3-0 հաշվով:
Անգլիական ակումբի կազմում աչքի են ընկել բրազիլացի պաշտպան Գաբրել դոս Սանթոս Մագալյանսը, անգլիացի հարձակվող Էդի Նկետիան և պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան:
«Արսենալը» դեկտեմբերի 13-ին ընկերական խաղում կմրցի իտալական «Միլանի», իսկ «Լիոնը» դեկտեմբերի 11-ին ուժերը կչափի անլիական «Լիվերպուլի» հետ:
Ընկերական հանդիպում
«Արսենալ» - «Լիոն»՝ 3-0
Գաբրել դոս Սանթոս Մագալյանս, 19, Էդի Նկետիա, 33, Ֆաբիո Վիեյրա, 39


