Կայացան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հանդիպումները:
«Արսենալը» 1-3 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին» և դուրս մնաց հետագա պայքարից:
«Նյուքասլը», որը նախորդ տուրում հաղթահարել էր «Մանչեսթեր Սիթիի» արգելքը, այս անգամ հաղթեց գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին» և սլանում է առաջ: «Չելսին» ու «Լիվերպուլը» նույնպես հաղթանակներ տարան:
Անգլիական լիգայի գավաթ, 4-րդ փուլ
«Չելսի» - «Բլեքբերն»՝ 2-0 (տեսանյութ)
Բենուա Բադիաշիլ, 30, Ռահիմ Ստեռլինգ 59
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 0-3 (տեսանյութ)
Միգել Ալմիրոն, 28, Լյուիս Հոլ, 36, Ջո Ուիլոք, 80
«Վեսթ Հեմ» - «Արսենալ»՝ 3-1 (տեսանյութ)
Բեն Ոուայթ (ինքնագոլ), 16, Մոհամեդ Կուդուս, 50, Ջարոդ Բոուեն, 60 - Մարտին Էդեգոր, 96
«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 1-2 (տեսանյութ)
Ջասթին Կլյուվերտ, 64 - Կոդի Գակպո, 31, Դարվին Նունյես, 70
«Էվերթոն» - «Բարնլի»՝ 3-0 (տեսանյութ)
Ջեյմս Տարկովսկի, 13, Ամադու Օնանա, 53, Էշլի Յանգ, 96
«Իսպվիչ» - «Ֆուլհեմ»՝ 1-3
Էլկան Բեգոթ, 79 - Հարի Վիլսոն, 9, Ռոդրիգո Մունիս, 50, Թոմ Քիրնի, 77