Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց առաջատար Լոնդոնի «Արսենալին»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 2-2:
8-րդ րոպեին հաշիվը բացեց լոնդոնյան ակումբի բրազիլացի վինգեր Գաբրիել Մարտինելին: 20 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը:
42-րդ րոպեին գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը: 52-րդ րոպեին վերջինս կարող էր դուբլ գրանցել, սակայն վրիպեց 11-մետրանոցից: 87-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:
30 խաղից հետո «Արսենալը» 73 միավորով առաջատարն է և 6 միավորով գերազանցում է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 29 հանդիպում անցկացրած «Լիվերպուլը» 44 միավորով 8-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 2-2
Մոհամեդ Սալահ, 42, Ռոբերտո Ֆիրմինո, 87 - Գաբրիել Մարտինելի, 8, Գաբրիել Ժեզուս, 28
Վրիպում 11-մետրանոցից՝ Մոհամեդ Սալահ, 52 («Լիվերպուլ»)