Logo

«Արսենալն» ու «Ինտերը» կարող են հարձակվողների փոխանակում իրականացնել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 08.05.2020ՍՊՈՐՏ
hi res 1299c73ef257aeeef05dfbf5965715c2 crop north scaled - «Արսենալն» ու «Ինտերը» կարող են հարձակվողների փոխանակում իրականացնել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Ինտերն» «Արսենալին» փոխանակում կառաջարկի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը մտադիր է գնել «զինագործների» ռմբարկու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին, որի դիմաց լոնդոնցիներին կառաջարկի Մաուրո Իկարդիին: Իկարդին այժմ վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում, սակայն փարիզյան ակումբը մտադիր չէ ակտիվացնել նրան գնելու հնարավորությունը, «Ինտերն» էլ հույսեր չի կապում արգենտինացու հետ, բայց փոխարենը կարող է նրան օգտագործել՝ Օբամեյանգին գնելու համար:

Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվելու է 2021-ին. եթե նա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չվաճառվի, ապա հաջորդ տարի Լոնդոնից կհեռանա անվճար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ