Logo

«Արսենալն» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը համաձայնեցրել են նոր պայմանագիր

20:09 / 29.06.2023• Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Վիլիամ Սալիբան կշարունակեն գործակցությունը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ շուտով կողմերը կկնքեն նոր պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆրանսիացին լոնդոնյան գրանդի գույները պաշտպանում է 2019 թվականից:

Նախորդ մրցաշրջանում Վիլիամ Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել էր 33 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ