Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 3-2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ:
Հյուրերի դանիացի կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգի ու արգենտինացի պաշտպան Մարկոս Սենեսիի գոլերին պատասխանեցին գանացի կիսապաշտպան Թոմաս Փարթին, անգլիացի պաշտպան Բեն Ուայթը և անգլիացի հարձակվող Ռիս Նելսոնը:
«Արսենալը» 63 միավորով առաջին տեղում է, իսկ «Բորմութը» 21 միավորով 19-րդն է:
Զուգահեռաբար ընթացած խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Լիդսին», իսկ «Տոտենհեմը» տանը 0-1 հաշվով զիջեց «Վուլվերհեմփթոնին»: Գոլով աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեն:
«Չելսին» 34 միավորով 10-րդն է, «Լիդսը»՝ 22 միավորով 17-րդը, «Տոտենհեմը»՝ 45 միավորով չորրորդը, իսկ «Վուլվերհեմթփոնը»՝ 27 միավորով 13-րդը:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 3-2 (տեսանյութ)
Ֆիլիպ Բիլինգ, 1, Մարկոս Սենեսի, 57, Ռիս Նելսոն, 90+7 - Թոմաս Պարտի, 62, Բեն Ուայթ, 70
«Չելսի» - «Լիդս»՝ 1-0 (տեսանյութ)
Ուեսլի Ֆոֆանա, 53
«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 1-0 (տեսանյութ)
Ադամա Տրաորե, 82
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Ասթոն Վիլա» - «Քրիսթալ Փելաս»՝ 1-0 (տեսանյութ)
«Բրայթոն» - «Վեսթ Հեմ»՝ 4-0 (տեսանյութ)
«Սաութհեմփթոն» - «Լեսթեր»՝ 1-0 (տեսանյութ)