Logo

«Արսենալն» ու Արտետան նոր պայմանագիր կկնքեն

16:30 / 30.05.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» ու ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կերկարաձգեն պայմանագիրը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբը գոհ է 42-ամյա մասնագետի աշխատանքից։ Արտետան նույնպես ցանկանում է մնալ «Արսենալում»։ Բանակցություններն այժմ վերջին փուլում են։

Նոր համաձայնագրի ստորագրումից հետո իսպանացին դառնալու է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։

«Զինագործների» ու մարզչի գործող պայմանագիրը լրանում է 2025 թ. հունիսի 30-ին, սակայն ակումբը չի ցանկանում երկար սպասել դրա երկարաձգման հարցում։

Միկել Արտետան «Արսենալը» մարզում է 2019 թ. դեկտեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր, մեկ անգամ` երկրի գավաթակիր։ Հյուսիսլոնդոնցիները նախորդ երկու մրցաշրջաններում անգլիական Պրեմիեր լիգայում զբաղեցրել են երկրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա