Logo

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» համաձայնության են եկել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:41 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» համաձայնության են եկել ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է բրիտանական Goal պարբերականը:

«Զինագործները» 25-ամյա ուկրաինացու տեղափոխության համար Անգլիայի չեմպիոնին կվճարեն մոտ 35 միլիոն եվրո։ Այժմ լոնդոնյան ակումբը Զինչենկոյի հետ բանակցում է անձնական պայմանագրի կետերի շուրջ:

Ալեքսանդր Զինչենկոն 2016 թվականի ամռանն է 2 միլիոն եվրոյով ռուսական «Ուֆայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրած 127 խաղում դարձել է 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ուկրաինայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ