Logo

«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել

00:55 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ արտագնա խաղում (1-1) «Արսենալը» ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո 20-րդ գոլն է խփել 2024 թվականին։

Opta-ն գրում է, որ «Զինագործները» կրկնել են ակումբային ռեկորդը։ Լոնդոնյան ակումբը 2009 թ. նույնպես 20 գոլ էր խփել ստանդարտ իրավիճակների խաղարկումից հետո։ Ցանկում ներառված չեն 11-մետրանոցից գրանցված գոլերը։

Միկել Արտետայի գլխավորած թիմը կարող է գերազանցել այդ ռեկորդը, քանի որ մինչև այս տարեվերջ դեռ երեք հանդիպում ունի և մրցելու է «Էվերթոնի», «Քրիսթալ Փելասի», «Իպսվիչ Թաունի» դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա