Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 7-1 հաշվով հաղթեց ՊՍՎ-ին:
Opta-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի պատմության մեջ, երբ որևէ թիմի հաջողվում է արտագնա խաղում 7 գոլ խփել:
Նախկինում «Արսենալը» մեկ անգամ էր եվրոպական մրցասպարեզում արտագնա խաղում 7 գոլ խփել: Դա տեղի էր ունեցել 1993 թվականին Գավաթակիրների գավաթում «Ստանդարտի» դեմ խաղում:


