Logo

«Արսենալի» ֆուտբոլիստը բացահայտել է, թե ինչպես է Արտետան խաբում մրցակիցներին

16:55 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն բացահայտել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան շփոթեցնում մրցակիցներին:

«Մարզիչը սիրում է խորամանկել ու շփոթեցնել մրցակիցներին: Արտետան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին հանձնարարում է մարզումային պայուսակներով թիմի հետ բարձրանալ ավտոբուս, որպեսզի խառնի մրցակիցների ծրագրերը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 19 միավոր և 3-6-րդ տեղերը բաժանում է «Չելսիի», «Նոթինգեմի» և «Բրայթոնի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ