Լոնդոնի «Արսենալի» նորեկ Միկել Մերինոն վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, հաղորդում է Daily Mail-ը։
Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ մարզման ժամանակ բախվել էր բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսի հետ ու ստացել ուսի կոտրվածք։
Անգլիական ակումբում հույս ունեն, որ Մերինոն խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի միջնամասում՝ հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։
Հիշեցնենք, որ Եվրոպայի նորընծա չեմպիոնն օրեր առաջ իսպանական «Ռեալ Սոսիեդադից» էր տեղափոխվել «Արսենալ», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 32 միլիոն եվրո։