Անգլիայի Պրեմիեր 33-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Իփսվիչ Թաունին»։
Լոնդոնյան գրանդից դուբլ գրանցեց Լեանդրո Տրոսարդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Մարտինելին ու Էթան Նվաներին։
«Զինագործները» 66 միավորով երկրորդն են, «Իփսվիչը»` 21 միավորով 18-րդը։
«Չելսին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Հյուրերը պարտվում էին, սակայն 83-րդ ու ավելացրած երրորդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ քամբեք արեցին ու առավելության հասան։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 57 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Ֆուլհեմը» 48 միավորով 9-րդն է։
«Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 0-1 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։
«Վուլվզը» միավորների քանակը հասցրեց 38-ի և 15-րդն է, «Յունայթեդը»` նույնքան միավորով 14-րդը։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր
«Իփսվիչ Թաուն» - «Արսենալ»` 0-4 (տեսանյութ)
Լեանդրո Տրոսարդ, 14, 69, Գաբրիել Մարտինելի, 28, Իթան Նվաների, 88
«Ֆուլհեմ» - «Չելսի»` 1-2 (տեսանյութ)
Ալեքս Իվոբի, 20 - Տայրիք Ջորջ, 83, Պեդրու Նետու, 90+3
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»` 0-1 (տեսանյութ)
Պաբլո Սարաբիա, 77


