Logo

«Արսենալի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Ինտեր»

22:08 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի ծառայություններով, հայտնում է Sky Sports Italia-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը հրաժարվել է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային իրավունքը գնելուց, քանի որ նա միաժամանակ բանակցություններ է վարել Թուրինի «Յուվենտուսի» հետ, ավելին՝ մի քանի օր «Ինտերը» չի կարողացել կապ հաստատել ֆուտբոլիստի հետ:

Նման որոշում կայացնելուց հետո «Ինտերը» կենտրոնացել է Անգլիայի փոխչեմպիոնի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ուղղությամբ:

2022/23 մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Ռեյմսում» և 39 խաղում դարձել է 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ