Logo

«Արսենալի» հարձակվողը կարիերան կշարունակի «Մոնակոյում»

21:14 / 25.08.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանը 45 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Մոնակո», այս մասին հայտնում է ֆուտբոլային լրագրող Ֆաբրիս Հոքինսը:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական «Չելսին» ու «Վեսթ Հեմը», բայց «Զինագործներն» ընդունել են «Մոնակոյի» բարելավված պայմաններով երկրորդ առաջարկը:

Բալոգանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր ֆրանսիական «Ռեյմսում», որի կազմում Լիգա 1-ի 37 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակում ամերիկացի հարձակվողը 4-րդ և 5-րդ տեղերը կիսել էր «Լանսի» նախկին խաղացող Լոյի Օպենդայի հետ:

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստն «Արսենալին» միացել է 2017 թականին, խաղացել է լոնդոնյան ակումբի տարբեր տարիքային թիմերում, իսկ հիմնական թիմի կազմում անցկացրել է 2 հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա