Logo

«Արսենալի» հաղթանակն ու «Ման. Սիթիի» պարտությունը

19:57 / 26.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։

«Զինագործների» հաղթական գոլը 39-րդ րոպեին խփեց Էբերեչի Էզեն, որը գրավեց նախկին թիմի դարպասը։

Միկել Արտետայի գլխավորած թիմը 22 միավորով առաջին տեղում է և մոտակա հետապնդող «Բորնմութից» առաջ է 4 միավորով։ «Փելասը» 29 միավորով 10-րդն է։

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»։

Բիրմինգհեմյան ակումբը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում` 15 միավորով բարձրանալով 7-րդ տեղ։ «Քաղաքաբնակները» 16 միավորով 5-րդ տեղում են։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Արսենալ» - «Քրիստալ Փելաս»` 1-0

Էբերեչի Էզե, 39

«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»` 1-0

Մեթի Քեշ, 19

«Բորնմութ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 2-0

Մարկուս Տավերնյե, 25, Էլի Ջունիոր, 40

«Վուլվերհեմփթոն» - «Բարնլի»` 2-3

Յորգեն Շտրանդ Լարսեն, 42, (11մ), Մարշալ Մանեթզի, 45+4 - Զիան Ֆլեմինգ, Լայլ Ֆոսթեր, 90+5

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ