«Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Թուրքիայում:
28-ամյա բոսնիացին մոտ է «Ֆեներբախչե» տեղափոխվելուն: Այդ մասին հաղորդում է մեկնաբան Յագիզ Սաբունգուկլուն:
Ստամբուլյան ակումբը համապատասխան բանակցություններ է վարում: «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ակումբի խնդրանքով կապ է հաստատել Կոլաշինացի հետ հավանական տրանսֆերի կապակցությամբ․ Օզիլն «Արսենալում» եղել է նրա խաղընկերը:
Կոլաշինացը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Շալկեում»: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ կլրանա 2022 թվականի հունիսին:
Անգլիայի հավաքականի դարպասապահը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

