Լոնդոնի «Արսենալի» ճապոնացի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Տոմիյասուն մարտի 21-ին Լոնդոնում վիրահատության է ենթարկվել: Ճապոնիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի (1-1, 11մ՝ 3-5) մեկնարկում և փոխարինվել:
Ընթացիկ մրցաշրջանում Տոմիյասուն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում մասնակցել է 32 հանդիպման, կատարել երկու գոլային փոխանցում: