Logo

«Արսենալի» ֆուտբոլիստի երեքխաղյա որակազրկումը չեղարկվել է

23:48 / 28.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արսենալի» պաշտպան Մայլզ Լյուիս-Սքելիի երեքխաղյա որակազրկումը չեղարկվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը` հղում անելով Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարությանը։

Ասոցիացիայի անկախ կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Զինագործների» բողոքարկուը, և 18-ամյա ֆուտբոլիստի հեռացումը համարվել է ոչ օրինաչափ։

Լյուիս-Սքելին դաշտից հեռացվել էր «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում (1-0)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ