Լոնդոնի «Արսենալում» հույս ունեն, որ թիմի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը վնասվածքից կապաքինվի նոյեմբերին, հայտնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Արսենալի» ավագն ապաքինման ընթացքում դժվարություններ ունի և կարող է խաղադաշտ վերադառնալ դեկտեմբերից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերին Նորվեգիայի հավաքականի կազմում: