Լոնդոնի «Արսենալը» Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Բարնլիին» և հաղթեց 5-0 հաշվով:
Միկել Արտետայի գլխավորած թիմի կազմում դուբլ գրանցեց անգլիացի վինգեր Բուկայո Սական, մեկական գոլ խփեցին կիսապաշտպաններ, բելգիացի Լեանդրո Տրոսարն ու նորվեգացի Մարտին Էդեգորը, գերմանացի հարձակվող Կայ Հավերցը:
«Ասթոն Վիլան» էլ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», իսկ Լոնդոնի «Տոտենհեմը» տանը նույն հաշվով զիջեց «Վուլվերհեմփթոնին»:
«Արսենալը» 55 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Ասթոն Վիլան» 49 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» 47 միավորով 5-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 35 միավորով 11-րդն է, «Ֆուլհեմը»՝ 29 միավորով 12-րդը, «Բարնլին»՝ 13 միավորով 19-րդը:
Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Բարնլի» - «Արսենալ»՝ 0-5 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 4, Բուկայո Սակա, 41 (11մ), 47, Լեանդրո Տրոսար, 66, Կայ Հավերց, 78
«Ֆուլհեմ» - «Ասթոն Վիլա»՝ 1-2 (տեսանյութ)
Ռոդրիգո Մունիզ, 63 - Օլի Ուոթկինս, 23, 56
«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1-2 (տեսանյութ)
Դեյան Կոլուսևսկի, 46 - Ժոաու Գոմեշ, 42, 63


