Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
67-րդ րոպեից «Արսենալը» 10 ֆուտբոլիստով էր խաղում ճապոնացի պաշտպան Տեկեհիրո Տոմիյասուի հեռացման պատճառով։
Հիշեցնենք, որ «Արսենալը» և «Քրիսթալ Փելասը» հաղթանակով էին սկսել Անգլիայի առաջնությունը։
Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 0-1
Մարտին Էդեգոր, 53 (11մ)
Հեռացում՝ Տեկեհիրո Տոմիյասու, 67 («Արսենալ»)


