«Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական կերկարաձգի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ, տեղեկացնում է RMC Sport-ը։
Կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են։
Անգլիացու և «Զինագործների» միջև նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
24-ամյա Սական 2025/26 մրցաշրջանում 14 խաղում խփել է 6 գոլ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


