Էթան Նվաներին ճանաչվել է «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
17-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 54 տոկոսն ու առաջ անցել Գաբրիելից, Միկել Մերինոյից և Յուրիեն Թիմբերից։
Պատանի ֆուտբոլիստը փետրվարին 5 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։


