Logo

ՉԼ. «Արսենալի» 4-րդ անընդմեջ հաղթանակը, «Նապոլիի» և «Այնտրախտի» գոլազուրկ ոչ-ոքին

23:44 / 04.11.2025Ֆուտբոլ
null

Երկու մրցավեճով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի առաջին խաղային օրը:

Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Պրահայի «Սլավիային»: Դուբլ գրանցեց Միկել Մերինոն, մեկ գոլ էլ խփեց Բուկայո Սական:

Զուգահեռ ընթացած խաղում Իտալիայի չեմպիոն «Նապոլին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի:

«Արսենալը» 12 միավորով առաջին տեղում է, «Այնտրախտն» ու «Նապոլին» չորսական միավորով բաժանում են 18-19-րդ տեղերը, «Սլավիան» 2 միավորով 30-րդն է:

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, չորրորդ տուր

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Արսենալ» (Անգլիա)` 0-3

Բուկայո Սակա, 32 (11մ), Միկել Մերինո, 46, 68

«Նապոլի» (Իտալիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)` 0-0

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ