Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 1-2 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»։ Խաղի 5-րդ րոպեին անգլիացի վինգեր Բուկայո Սական առաջ մղեց հյուրերին, սակայն առաջին խաղակեսում «Ֆուլհեմը» հավասարեցրեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո հասավ կամային հաղթանակի։
Օրվա մյուս խաղում «Տոտենհեմն» ընդունեց «Բորնմութին» ու հաղթեց 3-1 հաշվով։
«Արսենալը» չօգտվեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու հնարավորությունից և 40 միավորով մնաց 4-րդ տեղում։ «Տոտենհեմը» 39 միավորով 5-րդն է։
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Արսենալ»՝ 2-1
Ռաուլ Խիմենես, 29, Բոբի Ռիդ, 60 – Բուկայո Սակա, 5
«Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 3-1
Պապ Մատար Սար, 9, Հյոն-Մին Սոն, 72, Ռիշարլիսոն, 80 – Ալեքս Սքոթ, 84