«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» հետաքրքրված են «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սակայի ծառայություններով, տեղեկացնում է ESPN-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` վերոհիշյալ թիմերի՝ երիտասարդ անգլիացու հետ պայմանագիր կնքելու շանսերն ավելի կմեծանան, եթե Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին «զինագործներին» չհաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Սական մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 ասիստի հեղինակ:
Ներկա պահին «Արսենալն» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: