Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին» ու հաղթեց 3-2 հաշվով:
Տանտերից դուբլ ձևակերպեց անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական, մեկ գոլ էլ խփեց բրազիլացի վինգեր Գաբրիել Մարտինելին: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն ու բրազիլացի ռմբարկու Ռոբերտո Ֆիրմինոն:
Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը (9 խաղ) շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» ու 24 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Լիվերպուլն» 8 խաղից հետո ունի 10 միավոր ու 10-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 3-2 (տեսանյութ)
Գաբրիել Մարտինելի, 1, Բուկայո Սակա, 45+5, 76 (11մ.) - Դարվին Նունյես, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 53