Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով և այս պահին վարակից ապաքինման փուլում է:
«Արսենն ապաքինվում է կորոնավիրուսից: Նա դեռ պետք է մարզվի թիմի հետ: Այս պահին չենք կարող ասել՝ երբ կկարողանա խաղալ»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունից:
Իսպանիայի առաջնությունում Զախարյանը երեք խաղ է անցկացրել նոր թիմի կազմում, սակայն արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: