Logo

Արսեն Զախարյանը թիմակիցներից ավելի երկար հանգստանալու հնարավորություն է ստացել

17:46 / 09.07.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը կսկսի հուլիսի 15-ին։ Այդ մասին Sport24-ի հետ զրույցում հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավար Յոն Անդեր Մունդուատեն: 

«Արսենը և ակումբի այն մյուս ֆուտբոլիստները, որոնք հավաքականների կազմում խաղերի են մասնակցել, 4 օր ավելի են հանգստանալու հնարավորություն ստացել: Զախարյանը երեկ Ռուսաստանից վերադարձել է Իսպանիա, իսկ մարզումներին կներգրավվի հուլիսի 15-ից»,- նշել է Մունդուատեն:

2023/24 մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 40 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա