Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը տեղեկացրել է, որ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները:
«Արսենն այս շաբաթվանից սկսել է մարզվել անհատական ծրագրով»,- հայտնել է Գոլուբինը «Спорт-Экспресс»-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսին աջ ոտքի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում:
Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։